Աշխարհահռչակ The Beatles ռոք խմբի երաժիշտ Ռինգո Սթարը համացանցում հայկական խմբի կատարում է հրապարակել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
The Beatles նշանավոր ռոք խմբի երաժիշտ Ռինգո Սթարը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է հայկական The Beatles Band խմբի բիթլզյան կատարումներից մեկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակում հայկական խմբի անդամները երևանյան փաբերից մեկում կատարում են The Beatles-ի With a Little Help From My Friends երգն ու կրում են այն շապիկների կրկնօրինակները, որոնք The Beatles-ի անդամները կրել են 1967 թվականին թողարկված Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ալբոմի շապիկի լուսանկարում։
Հոլովակին կից Ռինգո Սթարը գրել է. «Խաղաղություն և սեր Երևանից՝ Հայաստանից»։
Ռինգո Սթարն այս տարի նշում է ծննդյան 85-ամյակը, ինչի առթիվ իր սոցիալական ցանցերի էջերում կիսվում է տարբեր երկրներից խմբերի կատարումներով։
07 Հուլիս, 2025 15:27
279
Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում
08 Օգոստոս, 2021 01:22
Օպերայի շենքը նոր լուսավորություն ունի. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
29 Հուլիս, 2025 10:33
Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ
29 Հուլիս, 2025 10:26
Այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն․ ԿԳՄՍ նախարար
29 Հուլիս, 2025 10:25
Թրամփը կրկին մեղադրում է Wall Street Journal-ին ապատեղեկատվության մեջ
21 Հուլիս, 2025 10:58
Թրամփը չի պատրաստվում պատասխանել Իրանի հարձակմանը. The New York Times
23 Հունիս, 2025 22:43
Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է. Ավանեսյանը՝ The Max Foundation-ի ներկայացուցիչներին
13 Մայիս, 2025 12:48
The Beatles-ը վերադառնում է՝ նոր գրքով ու ֆիլմով
18 Սեպտեմբեր, 2020 19:34