Հրատարակման է պատրաստվում  The Beatles-ի մասին վերջին 20 տարվա ընթացքում առաջին պաշտոնական գիրքը։

2021 թվականի օգոստոսին տեղի կունենա նաև այդ լեգենդար խմբի մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Գիրքը կոչվելու է Get Back. գրում է The Guardian-ը ։

ShantNews.am լրատվականի փոխանցմամբ` հեղինակը բրիտանացի գրող Հանիֆ Կուրեյշին է, իսկ ֆիլմի ռեժիսորը կդառնա Փիթեր Ջեքսոնը, որը «Մատանիների տիրակալ»-ի ֆիլմաշարի հեղինակն է:

Գիրքը և ֆիլմը պարունակելու են արխիվային կադրեր, որոնք նախկինում ոչ մի տեղ չեն հրապարակվել։

Մինչ այս գրվել է, որ  Մաքքարթնին նշել էր The Beatles-ի փլուզման պատճառը։ Նա հերքել է կոլեկտիվում ատելության մասին վարկածը։

677