
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տրանսպորտի նախկին նախարար Ռոման Ստարովոյտը ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնել է «Известия»-ն՝ հղում անելով աղբյուրին, այս մասին հայտնել է նաև «Baza»-ն՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։
Այս մասին է հաղորդում նաև «РИА Новости» -ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին: РБК -ին ինքնասպանության մասին հաստատել է նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը:
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Հուլիսի 7-ի առավոտյան Ստարովոյտը հեռացվել է տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է Նովգորոդի մարզի նախկին նահանգապետ և նախկին փոխնախարար Անդրեյ Նիկիտինը։
Ստարովոյտն այդ պաշտոնում աշխատել է մոտ մեկ տարի՝ նշանակվել է 2024 թվականի մայիսին։ Մինչ այդ, 2019-2024 թվականներին, նա Կուրսկի մարզի նահանգապետն էր։
Ինչպես ճշտել է Քննչական կոմիտեն, նախկին պաշտոնյայի մարմինը՝ հրազենային վերքով, հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում։ Նրա մահվան հանգամանքները քննվում են։