Վթար Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 8-ին՝ ժամը 11:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Opel և VAZ մակնիշների ավտոմեքենաները․ Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։
Չորս տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
08 Հուլիս, 2025 13:13
95