Փետրվարի 13-ին՝ ժամը 20։09-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Shamshyan.com-ը գրել է, որ Toyota-ն պատկանում է Արարատի մարզում հայտնի գործարար, «Արարատ» գինու եւ կոնյակի գործարանի տնօրեն Արմեն Սարգսյանին, եւ նշված ավտոմեքենան գործարանից առեւանգել էին, ինչի առթիվ Ա. Սարգսյանը ահազանգ է տվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ էլ հայտարարվել է ավտոհետախուզում։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ինչպես նաեւ Ա. Սարգսյանը ասել են, որ ավտոմեքենան առեւանգել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ (լուսանկարում- խմբ.) Նահապետ Գեւորգյանի տղան, որը վթարից հետո հեռացել է դեպքի վայրից։

925