Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավել փրկարարական ուժեր։

 

Դեպքին օպերատիվորեն արձագանքել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 և թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները։

 

Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ծառայողների ղեկավարությամբ տեղում անմիջապես ծավալվել են աշխատանքներ․ հրշեջ-փրկարարները փրկարարական գործիքների կիրառմամբ մասնատել են կոտրված ծառը և անվտանգ կերպով դուրս բերել  գետի հունից՝ վերականգնելով ջրի բնական հոսքը»,- նշված է հաղորդագրութան մեջ։

126