Ես շատ ուրախ կլինեի, եթե այդ տեղեկությունը իրականություն լիներ: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Araratnews.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ինքը  բնակարան է ձեռք բերել Երևանի Դավիթաշեն համայնքի նորակառույց բնակելի թաղամասում:

 

«Իհարկե ճիշտ չեն այդ տեղեկությունները: Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, երբ պաշտոնյան կարող  է հիպոթեքով բնակարան ձեռք բերել, բայց այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց համայնքապետը:

 

Էջմիածնի քաղաքապետը որպես ապացուցող փաստ նշեց, որ 2019 թվականի իր  հայտարարագրում անշարժ գույք չկա: Դիանա Գասպարյանը հավաստիացրեց, որ մարդիկ կարող են ստուգել և տեսնել, որ ինքը անշարժ գույք ձեռք չի բերել: «Սա հերթական ապատեղեկատվությունն է»,- եզրափակելով խոսակցությունը՝ ասաց Էջմիածնի քաղաքապետը:

 

818