Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

«Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։

Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

80