Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարցի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վաղարշապատը միավորման գործընթացից հետո կազմվել էր ընդամենը մեկ քաղաքային և մեկ գյուղական բնակավայրից, ինչը, ինչպես ժամանակը ցույց տվեց, կառավարման տեսանկյունից եղել է անարդյունավետ։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը նշեց, որ նման մոդել այլ համայնքներում չկա, և ընթացիկ քաղաքականությունն ուղղված է միավորված համայնքների վերամիավորմանը, ինչը վերաբերում է ոչ միայն Խոյին և Վաղարշապատին, այլև ավելի լայն շրջանակի։

«Այս գործընթացը շարունակվելու է նաև 2026 թվականի ՏԻՄ հերթական ընտրություններին ընդառաջ։ Կան միավորված համայնքներ, որոնք ենթակա են նոր վերամիավորման»,– ընդգծեց Խուդաթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

195