
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրահանձնաժողովի նամակը վրացական իշխանություններին անվանել է քաղաքական վերջնագիր՝ կոչ անելով նրանց մինչև օգոստոսի վերջ կատարել Բրյուսելի առաջարկությունները, մասնավորապես՝ չեղարկել օտարերկրյա գործակալների և ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքները, ինչպես նաև բանտից ազատ արձակել մի շարք ընդդիմադիր առաջնորդների։
Հակառակ դեպքում, օրակարգում կլինի Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ազատ ռեժիմի վերացման հարցը։
«Մենք շատ հստակ պատասխաններ ունենք Բրյուսելի բոլոր առաջարկություններին և պատրաստ ենք քննարկել բոլոր հարցերը։ Ընտանեկան արժեքների պաշտպանության և օտարերկրյա գործակալների վերաբերյալ ընդունված օրենքները շատ կարևոր են Վրաստանի համար։ Ինչ վերաբերում է բանտարկված ընդդիմության անդամներին, նրանք կատարել են կոնկրետ հանցագործություններ։ Հետևաբար՝ կան միայն դատարկ քաղաքական վերջնագրեր, ինչը շատ տխուր է»,- հինգշաբթի օրը լրագրողներին ասել է Կոբախիձեն։