ԵՄ-ն վերջին տարիներին 4 անգամ փորձել է հեղափոխություն անել Վրաստանում․ Կոբախիձե
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրամիությունը չի կարողանա հեղափոխություն կազմակերպել Վրաստանում՝ չեղարկելով հանրապետության հետ անվիզա ռեժիմը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Աջարիայի հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Պրագմատիկ տեսանկյունից, նրանց համար (ԵՄ-ի համար) անվիզա ռեժիմի կասեցումը ձեռնտու չէ մի պարզ պատճառով. եթե ինչ-որ մեկը ցանկանա փորձել հինգերորդ անգամ հեղափոխություն կազմակերպել, ապա ոչինչ չի կարողանա անել։ Հինգերորդ փորձ չի լինի»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Վրաստանի ընդդիմությունը, ինչպես նաև Արևմուտքի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունները, չորս անգամ փորձել են հեղափոխություն կազմակերպել հանրապետությունում, բայց ապարդյուն։
24 Հուլիս, 2025 11:11
918
Կոբախիձեն ԵՄ դեսպանին անվանել է «ողբերգական կերպար»
05 Նոյեմբեր, 2026 13:49
Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ կապերը․ Կոբախիձե
02 Նոյեմբեր, 2026 16:57
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30 Հոկտեմբեր, 2026 11:25
Կտրիճի ներկայությամբ պատկերը կլիներ ամբողջական․ այդ ֆորմատով հավաքվեն՝ կիրակի հեղափոխություն կլինի․ վարչապետ
05 Նոյեմբեր, 2026 13:46
Իրանի իսլամական հեղափոխության ձեռքբերումներից մեկը փոքրամասնությունների իրավունքների արժևորումն է. իրանահայ պատգամավոր
09 Փետրվար, 2025 21:13
Հեղափոխություն կապկողները. տեսանյութ
05 Մայիս, 2024 00:58