Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը պատրաստ է Վաշինգտոնի համար ավելի բարենպաստ առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ՝ ամերիկյան շուկա մտնող եվրոպական ապրանքների ներմուծման ավելի բարձր մաքսատուրքերից խուսափելու համար։

Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Հրապարակման համաձայն՝ Բրյուսելը պատրաստ է զիջումների գնալ և ոչ հավասար համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ՝ «փակուղուց դուրս գալու ելք գտնելու» համար մինչև օգոստոսի 1-ը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից գործարքի ստորագրման համար սահմանված վերջնաժամկետը։

Սակայն Bloomberg-ի զրուցակիցները նշում են, որ կողմերին դեռևս չի հաջողվել զգալի առաջընթացի հասնել անցյալ շաբաթ Վաշինգտոնում կայացած բանակցությունների փուլում։ Իրենց տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները պնդում է ԵՄ գրեթե բոլոր արտահանվող ապրանքների համար 10%-ից ավելի մաքսատուրքեր սահմանել և կրճատել այն ապրանքների ցանկը, որոնց համար բացառություններ կարվեն։

97