Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուս-ուկրաինական բանակցությունները նախնական պլանով նախատեսված են չորեքշաբթի երեկոյան Ստամբուլում, հայտնել է տեղեկացված թուրքական աղբյուրը։

«Կանխատեսվում է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները կսկսվեն չորեքշաբթի օրը Չիրագանի պալատում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին, սակայն սա դեռևս վերջնական տեղեկատվություն չէ. ամսաթիվը և ժամը ճշտվում են», - ասել է գործակալության աղբյուրը։

Նա մանրամասնել է, որ վայրի ընտրությունը կապված է դրա տարողունակության և կողմերի շահերի հետ։ Պատվիրակություններն իրենք կորոշեն, թե որ լեզվով կանցկացվեն բանակցությունները. կազմակերպիչները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել։

124