Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստամբուլյան համաձայնագրերի համաձայն՝ հինգշաբթի օրը Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին, Ռուսաստանը ստացել է 19 զոհված զինվորի մարմին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին։ Մենք ստացել ենք մեր զոհված զինվորների 19 մարմին։ Թող նրանք հանգչեն խաղաղությամբ իրենց հայրենի հողում»,- գրել է Մեդինսկին իր Telegram ալիքում։

Հունիսի կեսերին նա հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել այդ երկրի զինված ուժերի զոհված սպաների և զինվորների ընդհանուր առմամբ 6060 մարմին։ «Մենք իրենց կողմից ստացել ենք մեր զոհվածներից 78-ին», - գրել է Մեդինսկին իր Telegram-ի ալիքում։

108