Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել է 3 ավտոմեքենա

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 23-ին՝ ժամը 08։49-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Nissan, Toyota և VAZ մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը շրջվել է, իսկ Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին․ տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են Toyota և Nissan մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ուղղել VAZ մակնիշի ավտոմեքենան և հոսանքազրկել:
23 Հուլիս, 2025 14:42
144
Աբովյան-Եղվարդ ավտոճոնապարհին բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2104»-ը
24 Մարտ, 2025 11:42
Եղվարդում 3 «Opel» է բախվել. 2-ի անվադողերը ձմեռային չեն եղել
27 Նոյեմբեր, 2024 16:21
Եղվարդի քաղաքային զբոսայգու մոտ բախվել են «VAZ-2106»-ը և «Mercedes-Benz E»-ն․ 2 մարդ հոսպիտալացվել է
31 Հոկտեմբեր, 2022 14:24