Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ ժամը 09:00-ի սահմաններում, Աբովյան-Եղվարդ ավտոճոնապարհի Նոր Հաճընի կամրջի սկզբնամասում բախվել են «BMW», «Mercedes», «Opel» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վիրավորը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ասելով, որ ինքը չի տուժել: 
 
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
«Mercedes»-ը վարել է 27-ամյա Ներսես Պ.-ն, «ՎԱԶ 2104»-ը վարել է 30-ամյա Հայկազ Ա.-ն, «Opel Vectra»-ն վարել է 28-ամյա Գարեգին Ա.-ն, իսկ «BMW»-ն վարել է 33-ամյա Աշոտ Խ.-ն: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

126