Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը: Նախագիծը ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ նշելով՝ նախագծով սահմանվում են քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ռազմավարական ուղղություններ, դրանց մշակման, տեղայնացման, արդիականացման, լրամշակման և հաստատման ընթացակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ կարգավորումները՝ այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունների քաղաքաշինության ոլորտի նորմերին մոտարկման, դրանց մասնակի կամ ամբողջական տեղայնացման ու գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների ներդաշնակեցման ու կիրառման մասով:

«Սահմանված է, որ մոտարկված և տեղայնացված ԵՄ նորմերը ՀՀ տարածքում գործող կառուցապատողները կարող են ընտրել կամավորության սկզբունքով: Կառուցապատման ծրագրերի համար պատվիրատուների կողմից ԵՄ նորմերի ընտրության դեպքում տվյալ քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում՝ նախագծում, շինարարություն և շահագործում, դրանց պահանջները կրելու են պարտադիր բնույթ և կիրառվելու են ամբողջ ծավալով: Տեղայնացված ԵՄ նորմերը ՀՀ տարածքում կիրառելը թույլ կտա օտարերկրյա ներդրողների, գործարարների, կառուցապատողների, շինարարների համար ստեղծել առավել ընկալելի, ընդունելի և բարենպաստ միջավայր, որն էլ կխթանի նրանց կողմից ՀՀ-ում ներդրումներ կատարելը և գործունեություն ծավալելը: Արդյունքում ներդրումների աճին զուգահեռ նաև ՀՀ-ում կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված ենթակառուցվածքներ, շենքեր և շինություններ»,- ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը:

281