Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 1-ին Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակետում կայացել է ՀՀ-ԻԻՀ միջգերատեսչական հանդիպում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ՝ Ռեզա Աքբարիի գլխավորությամբ:

Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարարությունը։

Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները:

Փոխնախարարներ Ղալեչյանը և Աքբարին գործնական պայմանավորվածություն են ձեռք բերել կարգավորել երկկողմ բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտները:

Հանդիպման ավարտին հայկական պատվիրակությունը ներկա է գտնվել «Նորդուզ» անցակետի վերակառուցման նախագծի հիմնարկեքի արարողությանը:

65