Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին վեց ամսվա ընթացքում Միացյալ Նահանգներն ակտիվորեն համալրում է իր սպառազինության պաշարները։ Այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է «Time» ամսագրին տված հարցազրույցում։

«Մենք մեծ քանակությամբ սպառազինություն ունենք։ Գիտեք, վերջին վեց ամսվա ընթացքում մենք համալրել ենք մեր պաշարները»,- ասել է նա։

«Բայդենը հսկայական քանակությամբ զինամթերք է ուղարկել Ուկրաինա՝ շատ ավելին, քան մենք ինքներս ենք օգտագործել, սակայն մենք գերազանց վիճակում ենք։ Մենք գերազանց վիճակում ենք և հիմա ակտիվորեն համալրում ենք մեր պաշարները՝ դրանք մեզ համար պահելով։ Իսկ հետո մենք դրանք կփոխանցենք ուրիշներին՝ մեր դաշնակիցներին»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։

72