Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը երբեք չի խուսափել և հետագայում ևս մտադիր չէ խուսափել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած ամերիկյան կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումներին։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ պաշտպանելով բանակցությունների և դիվանագիտական գործընթացի շարունակման ուղեգիծը։
«Մենք, պահպանելով մեր արժանապատվությունն ու պատիվը, պաշտպանում ենք մեր հասարակության իրավունքները և երբեք չենք խուսափել ու չենք խուսափելու երկխոսությունից, թեև ԱՄՆ-ն, չնայած համաձայնագրի ստորագրմանը, երեք անգամ մեր երկիրը դարձրել է իր հարձակումների թիրախ»,- Փեզեշքիանի մամուլի ծառայությունը մեջբերում է նրա խոսքերը։
Իրանի նախագահի խոսքով՝ Արևմուտքում ակնկալում էին, որ ստեղծված պայմաններում Թեհրանը չի կարողանա կառավարել երկիրը։
«Հակառակորդները կարծում էին, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, քաղաքացիների, հրամանատարների և գիտնականների զոհվելուց հետո երկիրը կփլուզվի, սակայն մեր ազգային միասնությունն ու ներքին համախմբվածությունը միայն ամրապնդվեցին»,- նշել է նախագահը։