Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է և լիարժեք ղեկավարում է պետությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Fox News-ին տված հարցազրույցում, որի մի հատվածը հրապարակվել է հինգշաբթի օրը։

«Այո, միանշանակ՝ լիարժեքորեն»,- պատասխանել է նա թարգմանչի միջոցով՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Խամենեին առողջ է և ունակ՝ ղեկավարելու երկիրը։ «Քաղաքական ուղեգծի իրականացումը վարչակազմի և կառավարության գործն է»,- հավելել է Փեզեշքիանը՝ ընդգծելով, որ «հրահանգները գալիս են» Գերագույն առաջնորդից։

Երբ նրան հարցրել են, թե ինչու պարբերաբար չեն հրապարակվում Խամենեիի ելույթների և ուղերձների ձայնագրությունները, Փեզեշքիանը պատասխանել է, որ օտարերկրացիների գործողությունների պատճառով անվտանգության հետ կապված մտահոգություններ են առաջացել։

Իրանի նախագահը հայտնել է, որ անձամբ հանդիպել է Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի հետ։ 

104