Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևի ավելի շուտ էր պետք այս հայցը ներկայացնել: Մարդը քրեակատարողական հիմնարկում է, և գուցե նաև դա է եղել, որ ավելի ներողամիտ ենք գտնվել, բայց պարզվեց, որ անձը շատ հեշտությամբ դատի է տալիս ընդհանուր առմամբ խոսքի ազատությանը, ճնշման փորձեր է արվում և իհարկե հակադարձ պետք է նաև դիրքորոշում ձևավորել և արտահայտել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Բագրատ Սրբազանի դեմ նախաձեռնված խմբային հայցի ներկայացմանը: 

Նա նշել է, որ որպես քաղաքացի վիրավորված է զգում Բագրատ Սրբազանի կողմից հնչեցված անպարկեշտ արտահայտություններից, հավելելով՝  պարզվեց, որ իր նման հազարավոր մարդիկ կան, որ վիրավորված են զգում: 

«Իհարկե, մենք իրավաբանական խմբի հետ հիմա քննարկումների մեջ ենք ձևաչափի և մնացած հարցերով, անպայման առաջիկայում տեղեկատվություն կտրամադրեմ միանշանակ»,- եզրափակել է Ավանեսյանը։ 

352