Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախ՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնող կամ իջեցնողը Կարապետյանները չեն, դա ևս սխալ եզրույթ է, որ օգտագործում եք, հանձնաժողովն է որոշում, բայց հիմա վա՞տ է, որ չենք թանկացնում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

Դիտարկմանը՝ ՀԷՑ-ը սակագնի թանկացումը զսպել է, քանի որ վարկ է վերցրել, իսկ Դուք և Ռոմանոս Պետրոսյանն ինչ եկել եք ակնակրկում եք թանկացման մասին, նա ասաց, որ որևէ բան չի ակնարկում:

«Դուք տեսական հարց եք տալիս, ես Ձեզ պարտավոր եմ ճշմարտությունն ասել տեսական հարթության մեջ: Ես չեմ ակնարկում, որ սակագին կբարձրանա: Այդ հարցն ունի երկու պատասխան՝ այո՛, կարող է բարձրանալ, ո՛չ, չի բարձրանա: Երբ տարվա վերջում Հանձնաժողովը սակագների վերահաշվարկի պրոցեսը սկսում է, այդ ժամանակ է պարզ լինում՝ սակագինը կբարձրանա՞, թե չի բարձրանա: Օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ չենք կարող անել»,- հայտարարեց Մեսրոպյանը:

391