Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 25-ին, ժամը 00։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտակայքում ավտոմեքենան հարվածել է սյանը, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են Toyota և Audi մակնիշների ավտոմեքենաները․ կա երեք տուժած։
ճտպՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Toyota մակնիշի ավտոմեքենայից մեկ տուժածի պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
25 Հուլիս, 2025 10:23
209