«Բավարիան» և «Լիվերպուլը» համաձայնության են եկել Դիասի տրանսֆերի հարցում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բավարիան» և «Լիվերպուլը» համաձայնության են եկել Լուիս Դիասի տրանսֆերի հարցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերմանական ակումբը նոր առաջարկ է արել հարձակվողի համար, որը, ենթադրաբար, կազմում է մոտ 80 միլիոն եվրո։
Դրանից հետո կողմերը սկզբունքային համաձայնության են եկել. լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ գործարքը կկազմի 75 միլիոն։ Այժմ կոլումբիացու՝ «Բավարիա» տեղափոխությունը համարվում է ավարտված գործարք։ Գործարքի վերջնական մանրամասները ճշտվում են։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ 75 միլիոն եվրոն հաշվի է առնում բոնուսները։ Դիասը մյունխենյան թիմի հետ պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականը։ Խաղացողի բժշկական զննումը կկայանա հաջորդ շաբաթ։
27 Հուլիս, 2025 20:32
70