«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
Արդյունքում մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասսե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
05 Օգոստոս, 2025 17:43
438
«Սևան» ազգային պարկին վերադարձվեց Գեղարքունիքի մարզում գտնվող 15.000 քմ մակերեսով հողամասը
12 Սեպտեմբեր, 2025 12:58
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը. Գլխավոր դատախազություն
10 Հուլիս, 2025 10:49
«Սևան» ազգային պարկին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
09 Հուլիս, 2025 16:06
Օտարերկրացի ազատազրկված անձանց մոտից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և բջջային հեռախոսներ
01 Սեպտեմբեր, 2025 13:13
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել
29 Օգոստոս, 2025 14:54
Հայաստանի կինոյի հիմնադրամը կինոցուցադրություն է կազմակերպել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
07 Օգոստոս, 2025 13:11