«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը. Գլխավոր դատախազություն

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Այս մասին հայտնել են Գլխավոր Դատախազությունից:
Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ.
- կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ ակտ և, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից կատարել է ընդհանուր 3,6 միլիոն դրամի հափշտակություն:
- իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի խումբ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով նույն ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 միլիոն դրամ:
- կազմել է կեղծ հաշվետվություններ և, մի խումբ անձանց օժանդակությամբ, խարդախությամբ հափշտակել շուրջ 20 միլիոն դրամ, այնուհետև իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
10 Հուլիս, 2025 10:49
249
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր
05 Օգոստոս, 2025 17:43
«Սևան» ազգային պարկին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
09 Հուլիս, 2025 16:06
«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ
25 Ապրիլ, 2025 18:05
ԱԺ-ն պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ
22 Օգոստոս, 2025 16:49
Հայաստանը միջազգային հեղինակավոր կառույցների կողմից ընկալվում է որպես եվրոպական արժեքներ կրող երկիր. Եղոյան․ տեսանյութ
07 Օգոստոս, 2025 20:08
Հայաստանը միանում է Երիտասարդության միջազգային օրվա տոնակատարություններին. միջոցառումների ծրագիրը հայտնի է
06 Օգոստոս, 2025 17:12
«Սևան» ազգային պարկին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
09 Հուլիս, 2025 16:06
Եթե որեւէ մեկը լրջորեն հարցնի, թե ճի՞շտ է, որ «Դիլիջան» ազգային պարկում ուրանի թափոններ ենք պահում, այդ հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ․ վարչապետ
28 Հունիս, 2025 11:45
Ավարտվել է «Սևան» ազգային պարկի նախկին տնօրենի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը. ՔԿ
02 Ապրիլ, 2025 10:29