Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը իր էջում ծանուցել է ՀԷՑ-ի կարիքների համար էլեկտրոնային ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ձեռքբերման գնումների գնահարցման գործընթացներին մասնակցելու հրավերի մասին:

«ԾԱՆՈՒՑՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից եռաֆազ և միաֆազ էլեկտրոնային բազմասակագնային դարձափոխիչային հաշվիչների ձեռքբերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ եռաֆազ և միաֆազ էլեկտրոնային բազմասակագնային դարձափոխիչային հաշվիչների ձեռքբերման համար:

Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի տնտեսվարող սուբյեկտներից ստանալ գնառաջարկներ: 

Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին:

Հասցե՝ Ա. Արմենակյան 127

Էլ. փոստ՝ [email protected]

Հեռ.՝ 011-59-13-73

Ընկերության ներկայացուցիչ՝ Մերի Ասիլյան»,- գրել է Պետրոսյանը:

178