ՆԳՆ-ն ընդունել է կապանցիների խնդրանքը. կտեղադրվի արագաչափ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կապանի մի խումբ բնակիչներ և ավագանու ՔՊ անդամներ օրեր առաջ դիմել էին ՆԳ նախարարին Կապանի Բաղաբերդ և Ավետիսյան փողոցներում արագաչափ սարքեր տեղադրելու խնդրանքով:
«Դիմումը քննարկվել է և ընդունվել: Հրատապ կարգով Բաղաբերդ 1 հասցեում կտեղադրվի արագաչափ սարք»,- Araratnewsին ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նա նաև հայտնել է, որ մյուս հատվածներում ևս իրականացվում են աշխատանքներ, որոնց արդյունքների վերաբերյալ հետագայում կհայտնեն:
10 Օգոստոս, 2025 16:51
190
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում
08 Օգոստոս, 2025 23:14
Օգոստոսի 7-8-ը հայտնաբերվել է 8 հետախուզվող. ՆԳՆ
08 Օգոստոս, 2025 12:54
Երիտասարդների ձայնը՝ ՆԳՆ բարեփոխումների գործընթացում․ հաստատվել է ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի կազմը
07 Օգոստոս, 2025 12:25
Մինչ 2018թ-ը արագաչափը տուգանում էր 72 հզր դրամ, այժմ՝ 25 հզր, իշխանությունը մի քանի անգամ իջեցրել է. Սարգսյան
30 Նոյեմբեր, 2024 17:40
Արարատի մարզում նոր արագաչափ է տեղադրվել
20 Նոյեմբեր, 2024 19:08
Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել
18 Հոկտեմբեր, 2024 21:47