Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է նրան Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը ստորագրելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Տոկաևը նշել է, որ այս փաստաթուղթը ստորագրվել է միջազգային իրավունքի սկզբունքներին և ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան, հետևաբար, այն լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ռազմավարական շահերին և կնպաստի նաև Կովկասում լայն միջազգային համագործակցության զարգացմանը։

Ղազախստանը, որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, անկեղծորեն ողջունում է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը, ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է, որ Ղազախստանի նախագահը հաստատել է Աստանայի պատրաստակամությունը շարունակել տրամադրել իր հարթակը բանակցությունների համար։

Նա նաև հայտնել է, որ օգոստոսի 11-ին հեռախոսազրույց կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

227