Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
9 դեպք՝ խարդախության,
7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու,
3 դեպք՝ սառը զենք կրելու,
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, շրջանառությունն արգելված թմրամիջոցների, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, գրավառուին վնաս պատճառելու։

Բացահայտվել են նաև բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, փաստաթղթեր կեղծելու, անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 1-ական դեպք՝ խուլիգանության և բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 23-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

147