Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայէկոնոմբանկը շարունակում է ընդլայնել իր պրեմիում ծառայությունների շրջանակը և ներկայացնում է նոր Mastercard World քարտը, որը միավորում է հարմար վճարումներ կատարելու և ճամփորդական մի շարք առավելություններից օգտվելու հնարավորությունները։

Mastercard World-ի հիմնական առավելություններն են.

  • 0.5-1% cashback ՀՀ տարածքում և արտասահմանում կատարված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց,
  • անվճար մուտք oդանավակայանների Lounge Key բիզնես սրահներ տարեկան 6 անգամ (ներառյալ` հյուրի մուտքի հնարավորություն),
  • անվճար Fast Track ծառայություն օդանավակայաններում ՝ տարեկան 6 անգամ (ներառյալ` հյուրի մուտքի հնարավորություն),
  • ինտերնետ ռոումինգ՝ 1 GB անվճար և 15% զեղչ այլ փաթեթների համար,
  • Concierge ծառայություն  24/7 ռեժիմով։

Քարտապաններին հասանելի է նաև վարկային գիծ դրամով՝ ընդամենը 14% տարեկան անվանական տոկոսադրույքով (փաստացի՝ 14.93%) առանց լրացուցիչ ծախսերի։

Mastercard World-ն ստեղծված է այն հաճախորդների համար, որոնք գնահատում են հարմարավետությունը, վճարումների արագությունը և հատուկ առաջարկները՝ դարձնելով յուրաքանչյուր պահ և յուրաքանչյուր ուղևորություն ավելի հարմարավետ ու հաճելի։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից

133