Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը. ՏԿԵՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ստեղծվել է նոր հնարավորություն քաղաքացիների համար և յուրաքանչյուր համայնքի խնդիրը այլևս չի մնա անտեսված: Նախարարությունը տեղեկացնում է նոր հավելվածի գործարկման մասին.
«Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը
Ուղարկիր քո համայնքապետարանին
Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։
«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում
«Տեսել եմ» հավելվածի նպատակն է․
- ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
- նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,
- բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։
Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա»,- նշված է հաղորդագրությունում։
12 Սեպտեմբեր, 2025 10:53
129