Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Քննչական կոմիտեից Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ  Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային  կալանքը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է, դատարան է ներկայացվել կալանքի միջնորդություն։

142