Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շրի Լանկայում բուդդիստ վանականների մասնակցությամբ ողբերգություն է տեղի ունեցել. ֆունիկուլյորի ճոպանի կտրվելու հետևանքով յոթ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են․ այս մասին հաղորդում է Daily Mirror-ը։

Ոստիկանության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 13 վանականներ սրբավայրում կրոնական արարողություններից հետո վանք էին վերադառնում։ Վթարի նախնական պատճառը համարվում է ֆունիկուլյորը պահող մալուխի կոտրվելը։

Երկու ուղևոր կարողացել են դուրս նետվել և թեթև վնասվածքներով դուրս գալ, իսկ չորսը լուրջ վնասվածքներ են ստացել։ Մահացածների թվում կան երեք օտարերկրյա քաղաքացիներ՝ Ռուսաստանից, Ռումինիայից և Հնդկաստանից։

Ըստ Բուդդայական համայնքների ասոցիացիայի՝ ռուս բուդդիստ վանականը ուխտագնացության էր։ Վանականի ընկերը՝ Միխայիլը, ТАСС-ի հետ զրույցում ասել է, որ Սերգեյի ուղևորության նպատակը «ճշմարտությանը հասնելն» էր: Նրա խոսքով՝ վանականը ձգտում էր լուսավորության հասնել՝ իրեն նվիրելով Բուդդայի ուսմունքների կիրառմանը:

655