Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի անունով բացված կեղծ էջով փորձ է արվում գողանալ բանկային տվյալներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին զգուշացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

«Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջը նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ, էլ. փոստի հասցե, գաղտնաբառ»,-ասված է տարածված հայտարարությունում:

Գործակալությունը հորդորում է չհավատալ նման գրառումների, չտարածել, չմեկնաբանել ու որևէ տվյալ չփոխանցել։

Գործակալությունը տեղեկացնում է, որ գումար փոխանցելու համար ուղարկողին քարտի անվտանգության եռանիշ թիվը հարկավոր չէ, այստեղից նույնպես կարելի է եզրակացնել, որ խաբեություն է։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կազմել է ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին ուղեցույց:

 

24 Դեկտեմբեր, 2020 13:32
308
; ;