Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Յուտայից 36-ամյա Էլիզաբեթ Հուրտադո-Բրետոնը ձերբակալվել է այն բանից հետո, երբ այրել է իր չորս ամսական դստեր դեմքը, հաղորդում է People-ը։
Սեպտեմբերի 30-ին նորածին աղջիկը ծանր այրվածքներով և այլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Իրավապահ մարմինները հետաքննում են միջադեպը։
Աղջկա հայրը ոստիկանությանը հայտնել է, որ կինը բռնություն է գործադրել իր դստեր նկատմամբ, քանի որ նա տղա էր ուզում։ Հայրը պատմել է, որ կինը երեխային պահել է գոլորշու վրա, ապա սրբել երեխայի դեմքը անձեռոցիկով՝ պլոկելով մաշկը։
Տղամարդը նաև պատմել է, թե ինչպես է մի օր աշխատանքից տուն վերադառնալիս հայտնաբերել, որ մայրը ժապավենով փակել է երեխայի բերանը, քանի որ «աղջիկը չէր դադարում լաց լինել»։
Կինը ձերբակալվել և մեղադրվել է երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։