Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ հանդիպումը՝ Թբիլիսիում անցկացված անօրինական հակակառավարական հանրահավաքին նրա մասնակցության պատճառով։
Ըստ Վրաստանի կառավարության հոկտեմբերի 15-ի հայտարարության` հանդիպումը չեղարկվել է «Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի անօրինական հանրահավաքին մասնակցելու և կեղծ հայտարարությունների պատճառով»։
Իր հերթին, Araratnews.am-ի փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին X-ի իր էջում գրում է․ «Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի գործողությունները խախտում են Վրաստանի օրենսդրությունը: Դրանք նաև խախտում են Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածը, որն ընդունվել է այն քաղաքում, որտեղ գտնվում է ԵԱՀԿ կենտրոնակայանը»:
Վալտոնենը մասնակցել է մի քանի տասնյակ արմատականների հանրահավաքին և տեսաուղերձ է ձայնագրել, որում նշել է, որ «եկել է աջակցելու հանրահավաքի մասնակիցներին»։