Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Armani ապրանքանիշի թոփ-մենեջեր Ջուզեպպե Մարսոչին կարող է դառնալ նորաձևության տան գլխավոր տնօրեն: Այս մասին հայտնում է Corriere della Sera պարբերականը։
62-ամյա Ջուզեպպե Մարսոչին ընկերությունում աշխատում է ավելի քան 20 տարի։ Նա ղեկավարել է ամերիկյան մասնաճյուղը և նշանակվել գործադիր տնօրենի տեղակալ և գլոբալ առևտրային տնօրեն։ Չնայած դեռևս պաշտոնապես չի հաստատվել, հաղորդվում է, որ ընկերության շատ գործընկերներ կցանկանային, որ Մարսոչին ղեկավարի Armani-ն։
Նշանակումը, ինչպես սպասվում է, կհաստատվի հաջորդ տնօրենների խորհրդի նիստում։ Նորաձևության տան ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Ջորջիո Արմանին մահացել է սեպտեմբերի 4-ին 91 տարեկան հասակում։ Նշենք, որ տարիներ առաջ Ջորջիո Արմանին իր հարցազրույցներից մեկում ասել է, որ իր հոր ընտանիքը 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ փախել է Օսմանյան կայսրությունից Իտալիա։