Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է արհեստական բանականության կողմից ստեղծված տեսանյութ, որում նա թագավորի հագուստով է, և կործանիչ ինքնաթիռից ցեխ է նետում ցուցարարների վրա։
Բացի այդ Թրամփը կիսվել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի կողմից նախկինում հրապարակված տեսանյութով: Վենսը Bluesky հարթակում տեղադրել է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված տեսանյութը, որտեղ Թրամփը պատկերված է որպես միապետ՝ ձեռքին սուր: Տեսանյութը վերջնամասում հայտնի դեմոկրատները՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը, ծնկի են իջնում Թրամփի առջև:
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին «No Kings» կարգախոսով ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ բոլոր նահանգներում, ինչպես նաև Վաշինգտոնում: