Ոստիկանները, սեփական կյանքը վտանգելով, փրկել են երիտասարդ աղջկան
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։20-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 քաղաքացի ու հայտնել, որ մի երիտասարդ աղջիկ կամրջի վրայից փորձում է իրեն ցած նետել։
Ոստիկանության ծառայողները վայրկյանների ընթացքում կարողացել են փրկել երիտասարդ աղջկա կյանքը։ Նրանցից մեկը, անգամ վտանգելով իր կյանքը, կարողացել է այդ աղջկան գրկելով դուրս բերել անվտանգ վայր։
Արդեն օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատն ու փրկարար-հոգեբանն օգնություն են ցուցաբերել այդ աղջկան։ Այս պահին էլ նրա հետ աշխատում է փրկարար-հոգեբանը։
11 Օգոստոս, 2020 19:32
2468
Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ
03 Նոյեմբեր, 2026 23:54
ԱՄՆ-ում Հելոուինի տոնակատարության ժամանակ 16 մարդ մшհացել է կրшկոցներից
03 Նոյեմբեր, 2026 23:45
Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
03 Նոյեմբեր, 2026 23:26