Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալ, Արա Նազարյանը՝ նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արա Նազարյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, նշանակվելով Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
28 Դեկտեմբեր, 2020 21:14
1529
«Արարատ-Արմենիան» 0։4 հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին»
22 Հոկտեմբեր, 2026 23:29
Հայաստանն աշխարհում առաջինն է գրանցել հայազգի Գարո Արմենի ղեկավարած ընկերության երկու հակաքաղցկեղային դեղամիջոցը
12 Հոկտեմբեր, 2026 19:26
Կա ազգային պարկի ստեղծման գաղափար, և «Լիդիան Արմենիան» պարտավորվել է 5 մլն դոլար ուղղել այդ ուղղությամբ. Գնել Սանոսյան
10 Հոկտեմբեր, 2026 13:30
Արդարացված է 7 մլն դոլարի հատկացումը Կառավարության կողմից. բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո. Փամբուխչյան
02 Օգոստոս, 2025 12:33
Արմեն Փամբուխչյանը Թբիլիսիի գործընկերոջ հետ քննարկել է մայրաքաղաքներում իրականացվող ծրագրերը
06 Հունիս, 2025 17:07
Արմեն Փամբուխչյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մարատ Սևոյանին
29 Մայիս, 2025 16:55