Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-42, (Հ-45) (Սիսիան)-Աշոտավան-Թասիկ-Արևիս տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 10+000 հատվածը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից:

Սիսիանից Արևիս ձգվող 10 կմ ճանապարհահատվածում այժմ աշխատանքներ են տարվում հողային պաստառի կառուցման, արհեստական կառուցվածքների հիմնանորոգման ուղղությամբ։

Ճանապարհին կատարվում են նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ. շուրջ 8 կմ հատվածն ասֆալտապատ է։ Նախատեսված շինարարության մոտ 80 տոկոսն արդեն իսկ իրականացված է։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

1477