Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Հարավային Աֆրիկային՝ հաստատելով, որ չի պլանավորում մասնակցել այնտեղ կայանալիք «Մեծ քսանյակ» խմբի (G20) գագաթնաժողովին։
«Ես չեմ գնա Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 հանդիպմանը։ Ես նրան (Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսային) ասացի, որ չեմ գնալու։ Ես մեր երկիրը այնտեղ չեմ ներկայացնելու»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ելույթ ունենալով Մայամիում կայացած բիզնես ֆորումում։
Նա նաև նշել է, որ «այդ երկիրը այլևս չպետք է լինի G20-ի անդամ»։
Թրամփի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հարաբերությունները լարվել են վերջինիս` մայիսի 21-ին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հարավային Աֆրիկայում, իբր, զանգվածաբար սպանում են սպիտակամորթ ֆերմերներին: Ռամաֆոսան վճռականորեն մերժել էր սպիտակամորթ փոքրամասնության «ցեղասպանության» մեղադրանքները: