Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նավի Փիլլայը մրցանակը ստանալուց հետո հումորային մեկնաբանություն է արել Դոնալդ Թրամփի վերաբերյալ։ Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը, հարավաֆրիկացի իրավաբան և ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատարը խոստացել է «կիսել մրցանակը» ԱՄՆ նախագահի հետ, եթե հանդիսատեսն ավելի բուռն ծափահարի։
«Եթե մի փոքր ավելի շատ ծափահարեք, գուցե և կիսեմ այս մրցանակը Թրամփի հետ», - հայտարարել է Փիլլայը։
Նա մրցանակի մասին տեղեկացել է Գերմանիայում անցկացվող Նյուրնբերգյան ֆորումի ժամանակ, որտեղ հանդիսատեսը նրան ողջունել է բուռն ծափահարություններով։ Փիլլայը խոստովանել է, որ այդ միջավայրում ծափահարություններն իր համար մեծ նշանակություն են ունեցել, թեև, հավատարիմ մնալով իր իրավաբանական մասնագիտությանը, նա այնուամենայնիվ ցանկացել է «ստուգել տեղեկությունը»։