Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Airthings Masters-ում: Քառորդ եզրափակչի մրցումային առաջին օրը Արոնյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Արագ շախմատի 4 պարտիաներից երեքն ավարտվեց ոչ-ոքի, իսկ մեկում Արոնյանը հաղթանակ տոնեց` 1,5:2,5: Դեկտեմբերի 30-ին Նակամուրան և Արոնյանը ևս 4 պարտիա կանցկացնեն: Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին:
 

30 Դեկտեմբեր, 2020 12:30
151
; ;