
Արցախի պատերազմի հրանոթների առաջին համազարկին զուգահեռ, միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների գլխագրերում հայտնվեցին «բախում», «մարտեր» «պատերազմ» բառերը: Հակամարտության պատմությունից մինչև սպասելիքներ՝ միջազգային լրահոսում պատերազմի վերսկսման պատճառների, հակամարտության անցյալի ու դրա հանգուցալուծման կանխատեսումներն էին:
Պատերազմից 2 օր անց՝ համաշխարհային մեդիա հանրույթի ուշադրության կիզակետում հետաքննության և ուսումնասիրության նոր թեմա հայտնվեց՝ «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կռվում են սիրիացի վարձկաններ»:
Սեպտեմբերի 29-ին հեղինակավոր «Ռոյթերս» գործակալությունը «Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկում՝ օգնելու իր դաշնակից Ադրբեջանին, հաստատել են երկու գրոհայիններ» վերնագրով հոդված հրապարակեց:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: