Ամերիկյան առաջատար պարբերականը ՝ Variety-ն, որը նվիրված է կինոյի եւ շոու-բիզնեսի աշխարհի իրադարձություններին, կազմել է 2021-ի ամենասպասված ֆիլմերի ցանկը։

Ցանկում ընդգրկված են ժապավեններ, որոնք պետք է թողարկվեին 2020թ.-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի հետեւանքով դրանց պրեմիերան հետաձգվել էր այս տարի, ինչպես նաեւ նոր ֆիլմեր։

Մարտի սկզբին էկրաններ կբարձրանա Disney-ի «Ռեյան եւ վերջին վիշապը» անիմացիոն ֆիլմը, որը պատմում է խիզախ աղջկա մասին, որը պետք է փրկի իր թագավորությունը։

Այդ ամսին տեղի կունենա եւս մեկ երկար սպասված ժապավենի պրեմիերա՝ Էդի Մերֆիի եւ Արսենիո Հոլի մասնակցությամբ «Ուղեւորություն դեպի Ամերիկա» կատակերգության սիքվելը։

Մարտի առաջին կեսին ծրագրված է նաեւ Ալան Թեյլորի «Նյումարկի բազմաթիվ սրբերը» կրիմինալ դրամայի պրեմիերան։ Ժապավենը կդառնա մեր ժամանակների ամենահաջող ու տիտղոսակիր սերիալներից մեկի՝ «Սոպրանոյի կլան»-ի պրիքվելը։

Գարնանը հանդիսատեսը կտեսնի Ջարեդ Լետոյի մասնակցությամբ «Մորիբուս» սարսափ ֆիլմը, Բոնդի մասին ֆիլմաշարի եզրափակիչ «Մահանալու ժամանակ չկա» ժապավենը, Էմիլիա Բլանտի մասնակցությամբ «Լուռ վայր» սարսափ ֆիլմի սիքվելը,  Marvel-ի «Սեւ այրին» բլոքբասթերը, «Գոձիլան ընդդեմ Քոնգի» գիտա-ֆանտաստիկ մարտաֆիլը, «Ստերվելա» կատակերգությունը, ինչպես նաեւ «Ֆորսաժ» մարտաֆիլմի իններորդ մասը։

Ամռանը ծրագրված է այնպիսի ժապավանների թողարկում, ինչպիսիք են Ուեսթ Անդերսոնի «Ֆրանսիական դիսպեչեր», «Ուրվականների որս. ժառանգներ», «Բարձունքում», «Վենոմ. թող Կարնաժ լինի», «Մինյոններ. Գրյուվիտացիա», Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան. Մեւերիկ», «Շան Չին եւ տաս մատանիների լեգենդը», «Տիեզերական ջեմ 2», «Ճամփորդություն ջունգլիներով», «Ինքնասպանների ջոկատ 2» եւ «Քենդիմեն»։

Աշնանը, եթե կինոթատրոնները կրկին չփակեն, հանդիսատեսը կարող է դիտել «Սպասման երեք հազար տարի», Դենի Վիլնեւի «Դյունա», Ռիդլի Սքոթի «Վերջին մենամարտ», Թոմ Քրուզի մասնակցությամբ «Առաքելությունն անիրագործելի է 7» բլոքբասթերը, Բազ Լուրմանի «Էլվիս» կենսագրական ֆիլմը։

Ձմռանը ծրագրված են այնպիսի ֆիլմերի պրեմիերաներ, ինչպիսիք են Գիլերմո դել Տորոյի «Մղձավանջների արահետ», Սթիվեն Սփիլբերգի «Վեսթսայդյան պատմություն», Թոմ Հոլանդի մասնակցությամբ «Սարդ մարդը» ֆիլմի երրորդ մասը, Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Մատրիցա 4» գիտա-ֆանտաստիկ մարտաֆիլմը, Դենզել Վաշինգթոնի մասնակցությամբ «Մակբեթ» դրաման, Փոլ Թոմաս Անդերսոնի «Soggy Bottom» եւ Լեոս Կարակսի «Անետ» գեղարվեստական ֆիլմերը։

 

Աղբյուրը՝ News.am

Լուսանկարները՝ Variety, Disney, Nicola Dove/MGM, BBC Two

264