
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Риа Новости-ի հետ հարցազրույցում հաստատել է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայմանի. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են: Սրանք են հետպատերազմական մարդասիրական գործընթացի և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները:
Այս հարցով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր արել այն բանից հետո, երբ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել էր, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարվել էր նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել էր` որպես ահաբեկիչներ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Риа Новости-ի հետ հացազրույցում հաստատել է, որ Ադրբեջանում...
Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia Воскресенье, 3 января 2021 г.