Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կմարմնավորի Շառլ դը Գոլին «Դե Գոլ» երկմասանոց կենսագրական ֆիլմում, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին․ ֆիլմի պրեմիերան կլինի 2026 թվականին։

Ֆիլմը նկարահանվելու է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով։

Pathé-ն հրապարակել է մինչ օրս իր ամենաամբիցիոզ կինոնախագծի առաջին պաշտոնական լուսանկարները և թիզերը։

Անտոնեն Բոդրիի ռեժիսորությամբ նկարահանված էպիկական ֆիլմը ներկայացնելու է Երկրորդ համաշխարհային պատերազմի վճռորոշ պահերը՝ դը Գոլի կողմից Ֆրանսիական դիմադրության առաջնորդության տեսանկյունից։

Պատմությունը սկսվում է 1940 թվականի հունիսին, երբ Ֆրանսիան ստորագրում է հրադադար, և դը Գոլը, այն ժամանակ քիչ հայտնի գեներալը, փախչում է Լոնդոն՝ այն անսասան համոզմամբ, որ Ֆրանսիայի համար պայքարը ո՛չ ավարտվել է, ո՛չ էլ երկիրը պարտվել: Ֆիլմերը նաև ուսումնասիրում են դը Գոլի բարդ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հետ։

1280